Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյան. «Մենք մինչև 2018-ը սպասողը չենք: Եվ սա կամայական որոշում չէ. մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը մինչև 2018 սպասելու ռեսուրսը չունի:
Այս պահին մենք գտնվում ենք Հիմնադիր Խորհրդարանի ձևավորման շեմին: Մեր մարտավարությունը տարբերվում է բոլոր մյուսների մարտավարությունից նրանով, որ մենք գնալու ենք փոփոխության միայն այն ժամանակ, երբ թեկուզ սաղմնային վիճակում ձևավորած ունենաք այս համակարգին փոխարինող համակարգ:
Տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մենք սկսում ենք ամենշաբաթյա երթեր՝ մեր ժողովրդին հասցնելու այն ահազանգը, որ Հայաստանում իրավիճակը սարդարապատային է: Մենք այս երթերով նաև ցանկանում ենք ասել, որ ամեն ինչ կորած չէ և կա լուծում:
Մենք նաև այս ընթացքում շատ ենք կարևորելու այն գիտակցության զարգացումը, որ մենք դե յուրե անկախությունից պետք է հասնենք դե ֆակտո անկախության: Որքան շուտ մեր ակտիվի մոտ բարձրանա այս գիտակցությունը, այնքան շուտ մեզ կհաջողվի մեր պայքարն իր հաղթական ավարտին հասցնել»:
Տեսանյութը՝ Նախախորհրդարանի