▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ մարդկայնորեն խոսենք․ Ստեփանակերտի ակցիայի մասնակից

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Եկեք օր որոշենք և տարբեր լեզուներով գրված պլակատներով դուրս գանք, ինքնակազմակերպվենք և ցույց անցկացնենք: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» սխալ են, մենք պետք է առիթը բաց չթողնենք և փորձենք նրանց հետ մարդկայնորեն խոսենք, նկարահանենք և աշխարհին ցույց տանք, որ մենք ճիշտ ենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը:

Նա նշել է, որ հստակ քայլեր չեն ձեռնարկվում. «Մենք պետք է տարբեր ջոկատներ ձևավորենք, որպեսզի անվտանգությունից կարողանանք խոսել: Փորձում են մեր ազգը հավի ճուտ սարքել: Ես առաջարկում եմ արտակարգ կոմիտե ստեղծել»:

Հավաքի մեկ այլ մասնակից էլ նշել է, որ իրենք պետք է անտարբեր չլինել, լինեն կազմակերպված. «Մենք պետք է հասկանանք, որ բավականին ծանր ճանապարհ ունենք անցնելու, մեր կարծիքները կարողանանք համակարգված ներկայացնել, կարողանանք մեր հասարակության անտարբեր անդամներին հասկացնել, որ պետք է անտարբեր չլինել: Մենք պետք է կարողանանք չընկճվել, չկոտրվել, բայց միևնույն ժամանակ վարդագույն ակնոցներով չլինենք: Խնդրում եմ, անտարբեր մի եղեք, բոլորդ եկեք, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее