▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը. Սաակաշվիլին ընդունել է Մարգվելաշվիլիի հաղթանակը

Ըստ exit poll-ի տվյալների` Վրաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին է քվեարկել ընտրազանգվածի 66.7%-ը:

Երկրորդ տեղում  Սաակաշվիլիի թիմակից Դավիդ Բաքրաձեն է՝ 17.1% ձայներով:

Միխեյիլ Սաակաշվիլին ընդունել է Վրացական երազանք կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում:

- Ես ուզում եմ բոլոր քվեարկողներին շնորհակալություն հայտնել, քանզի բոլոր ընտրությունները նպաստում են երկրում ժողովրդավարության զարգացմանը: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը. ասել է Միխեյիլ Սաակաշվիլին:

Միխեյիլ Սաակաշվիլին ընդունել է իշխանական Վրացական երազանք կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Վրաստանում տեղի են ունեցել ընտրություններ եւ երկիրն ընտրել է նոր նախագահի: Ես ուզում եմ բոլոր քվեարկողներին շնորհակալություն հայտնել, քանզի բոլոր ընտրությունները նպաստում են երկրում ժողովրդավարության զարգացմանը, քվեարկողներն ասացին իրենց խոսքը: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը. ասել է նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին:

 

- See more at: http://araratnews.am/%d5%bd%d5%a1%d5%a1%d5%af%d5%a1%d5%b7%d5%be%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b7%d5%be%d5%ab%d5%ac/#sthash.bDLUjK1v.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее