Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային պատերազմ հայտարարելով՝ միևնույն ժամանակ պատերազմ է հայտարարում նաև ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:
Այս մասին նա նշել է Ուկրաինայի ժողովրդին ուղղված իր ուղերձում:
«Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտակցում է, որ մեզ պատերազմ հայտարարելով՝ պատերազմ է հայտարարում նաև մեր անվտանգության երաշխավորներին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Ես ուզում եմ ասել՝ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կդիմի այդ քայլին, իսկ եթե անգամ դիմի, տանուլ կտա»,- նշել է Տիմոշենկոն:
Նա հանգստության կոչ է արել:
«Մենք չպետք է խուճապի մատնվենք մեր երկրում: Դա այն է, ինչ նցանկանում է ագրեսորը: Մեր հիմնական զենքը՝ հանգստությունն է»:
«Ռուսաստանը զինված բախումների չի գնա ամբողջ աշխարհի դեմ, այդ պատճառով այսօր ոչ թե զենքերի, այլ նյարդերի ու ինտելեկտի պատերազմ է: Մենք պետք է հաղթենք այս պատերազմում և մենք կհաղթենք»,- ասել է նախկին վարչապետը: