▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել են

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 30-ամյա մի բնակչի
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված

Կասկածվողը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, հավաքել է Իջևանի սարերից, չորացրել իր օգտագործման համար

Նշանակվել է փորձաքննություն

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее