▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը վարչախումբն է

Եթե նախկինում բռնապետական ռեժիմի դեմ ընդվզող քաղաքացիներին փորձում էին զսպել Արցախին սպառնացող վտանգով, ապա այսօր նույնը ձգտում են անել տարածաշրջանային սպառնալիքների մասին հիշեցնելով: Մինչդեռ մեր Հայրենիքի և պետության գլխավոր սպառնալիքը ապազգային ու հանցավոր վարչախումբն է: Վարչախումբը ոչ միայն ունակ չէ կազմակերպելու մեր արտաքին անվտանգության ապահովումը, այլև ստրկամիտ ու նյութապաշտ լինելով՝ խուսափում է պատասխանատվությունից և ամեն րոպե պատրաստ է իր կառավարումը երկարաձգելու համար զոհաբերել Արցախը և Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Հենց այս պատճառով՝ հանուն այդ կենսական արժեքների պահպանման, մենք պարտավոր ենք համախմբել ջանքերը և օր առաջ վռնդել վարչախմբին ու կազմավորել ազգային շահերն արտահայտող կառավարություն:

 

Ժիրայր Սեֆիլյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее