▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բոլոր զոհերը եղել են ապաշնորհ քաղաքականության և դավաճանության հետևանքով

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումից դրական ակնակլիքներ չունի.

«Սա երեք ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչների հանդիպում է՝ Պուտին-Ալիև-Սարգսյան, որից դրական ակնկալիքներ պետք չէ ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը, զինադադար հայտարարվեց, մինչդեռ ներկա չէին Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչները: Եվ հասկանալի է՝ բոլոր այն պնդումներն ու հիմնավորումները, որ եթե ազատագրեինք մեր տարածքները, կունենայինք առավել շատ զոհեր, անհիմն են: Հասկանալի է, որ մեր բոլոր զոհերը եղել են ապաշնորհ քաղաքականության և ըստ էության՝ դավաճանության հետևանքով, որովհետև զոհերը եղել են հիմնականում առաջին օրն, ու այդ օը չի եղել պաշտպանվելու համապատասխան հրաման»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Դեռ ավելին՝ պետք է ասեմ, որ մեզ սպասվում է պատերազմական գործողությունների երկրոդ փուլը, իսկ նման ձևաչափերով դա կանխել հնարավոր չէ, սրանք չեն բխում մեր շահերից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее