▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երեխաները պետք է մարզվեն պատշաճ պայմաններում․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Համայնք-մասնավոր գործակցության շրջանակներում կիրականացվեն մարզական խոշոր ծրագրեր՝ «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»- ի հարևանությամբ։

Համայնքը շուրջ 6700 քմ հատվածում մի քանի խաղադաշտերից բաղկացած մարզահրապարակ կկառուցի, կքննարկվեն նաև հարակից լողավազանի բարեկարգման հարցերը։

Համայնքային այս մարզադպրոց այսօր շուրջ 1100 մարզիկներ են հաճախում: Կատարվելիք նախագծերը նոր հեռանկարներ կբացեն մարզական նվաճումների ու ամայի, երբեմն նաև վտանգավոր այս տարածքներին նոր շունչ հաղորդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее