▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ». «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ ինչպես դեղերի գները նվազեցնել 20 և ավելի տոկոսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի 5 քայլերից մեկը Հայաստանում դեղերի գների՝ 20 և ավելի տոկոսով նվազեցմանն է վերաբերում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ոչ թե մեր երկրի դեղատներն են դեղերը թանկ վաճառում, այլ դեղերը արդեն իսկ թանկ գնով են ստանում, որովհետև կառավարությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, ինչպես դա անում է Վրաստանը։

«Մենք մեր տնտեսական երրորդ քայլով առաջարկում ենք իջեցնել դեղերի գները, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները ստիպված չեն լինի գնալ Վրաստան՝ դեղեր գնելու համար, այլ կգնեն այստեղից, քանի որ թանկ չի լինի»,- ասում է Նարեկ Կարապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее