▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր հետախուզական դասակի ցուցադրական ելույթից հպարտության արցունքները սեղմվել էին կոկորդումս»

 

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի մամուլի և արտաքին կապերի պատասխանատու Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութն է ներկայացրել ու գրել․ 
«Խոստացածս հատվածն Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում տեղակայված հայկական N զորամասի հետախուզական դասակի ցուցադրական ելույթից։ Իրոք, մի պահ հպարտության արցունքները սեղմվել էին կոկորդումս։ Ինձ զգում էի ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը 1998 թ․ զորահանդեսի ժամանակ՝ լարված, հուզված և ամենակարևորը՝ պրոցեսի մասնակից։ Պրոցես, որ կոչվում է պետականաշինություն, և որը երբեք հեշտ ու արագ չի ստացվում։ Իրոք, անկախության տարիներին մեր ժողովրդի և պետության կերտածը և մինչև այսօր պահպանածը երբեմն հրաշքի է նման։

Աշխարհի հզորագույն պետություններն իրենց միջազգայնորեն ընդունված սահմաններից դուրս 1 զինվոր են ուղարկում, միանգամից թիրախավորվում են, հայտնվում ճնշումների տակ, իսկ Հայաստանն այսօր ձեր տեսած այս հողի վրա ծածանում է իր դրոշն ու զինվորական ատրիբուտները՝ մեծ առումով չարժանանալով միջազգային որևէ հակազդեցության։ Այս տեսանյութն ամբողջությամբ ՈՒԺԻ մասին է՝ հետևողական ու կառուցվածքային աշխատանքի միջոցով ստացված ուժի։ Ու փո՜ւյթ չէ, որ զինվորների քայլերը կամ շարժումները երբեմն անվարժ կամ ծուռտիկ-մուռտիկ են։ Եղած շենքի վրա կարելի է նոր քար ավելացնել, իսկ այ փլատակներից նոր շենք ստանալը շատ դժվար է։ Թե՛ Հայաստանը, թե՛ մեր բանակը, և թե՛ Քաշաթաղի շրջանը անձև քաոսից ու փլատակներից կամային գերլարումով վեր խոյացած երևույթներ են։
ԿԵՑՑԵ՛Ն ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԵՎ ԿԵՑՑԵ՛Ն ՄԵՐ ՈՒԺԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՉՆՉԻՆ ԻՍԿ ԼՈՒՄԱ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԻՆՔ»։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее