▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց»-ի վերակառուցման ծրագիրը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․

Սիրելի երևանցիներ,

Այսօր երեկոյան ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը։

«Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Երևանի համար կարևոր այս մեգանախագծի քննարկմանը՝ ժամը 20:00-ին, Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Խարբերդ ռեստորան)։

Մուտքն ազատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее