▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պապուպապերը չեն իմացել, որ այսօր արյան գնով վաստակած քրիստոնեությունը հնարավոր է պառակտվի

1988թ–ի Սպիտակի երկրաշարժից հետո, հայերը օգնության կարիք ունեին, այդ իսկ պատճառով նրանք տարբեր ազգերից օգնություն էին խնդրում։ Եվ ահա այդ օգնության հետ մեկտեղ, Հայաստան են գալիս տարբեր երկրներից անհայտ ծագումով աղանդները։ Նրանք ֆինանսապես հովանավորվում են արտասահամանից և այստեղ մեծ ծաղկում են ապրում։ Իսկ մեր հայ ժողովուրդը մեր իշխանության շնորհիվ, այսօր ապրում է ոչ բարելլավ կյանքով, և անգամ չնչին գումարը հայ ժողովրդի համար մեծ գումար է այսօր։

Այդ ճանապարհով աղանդները շատ շուտ հանրություն հավաքեցին, և կամաց կամաց կամա թե ակամա բոլորին սկսեցին զոմբիացնել, եթե մինչ այժմ մարդիկ գնում էին անհայտ ծագումով եկեղեցին հետաքրքրության և ինչ որ տեղ գումարի համար, ապա այժմ ադ նույն ժողովուրդը այցելում է այդ եկեղեցիները զոմբիացաց վիճակում, եթե մի ժամանակ իրանց էին գումար տալիս, ապա այժմ իրենք են իրենց աշխատավարձի տոկոսները տալիս իրենց եկեղեցիներին, շեշտելով որ այդպես Աստված կտեսնի թե ինչպես են նրանք հավատում նրան։ Իմ ու մեր խնդիրը մեկն է սիրելի աղանդավորներ, եկեք չնայենք այս հարցին ոչ որպես աղանդավորական եկեղեցու անդամ և ոչ էլ որպես առաքելական եկեղեցու անդամ, եկեք այս հարցին նայենք որպես ՀԱՅ։

ՀԱՅ, ՈՐԻ ՊԱՊՈՒՊԱՊԵՐԸ ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄՆԵՐ ԿՌՎԵԼ ԵՆ ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ՀԵՏ ԻՐԵՆՑ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅ, ՈՐԻ ՊԱՊՈՒՊԱՊԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՍԱԿՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԱԶԱՏ ԿՅԱՆՔԻ, ՀԱՅ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐևՈՐ Է ԹԵ ԻՐ ԵՐԿԻՐԸ ԻՆՉ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԳՆԱ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ։ Մեր պապուպապերը չեն իմացել, որ այսօր իրենց պահպանած, արյան գնով վաստակած քրիստոնեությունը հնարավոր է պառակտվի։ժամանակն է որ մենք պայքարենք մեր քրիստոնեության համար և եկեք երբեք չմոռանանք, որ «Անկախ քո կրոնական պատկանելությունից ու ազգությունից դավանիր այն կրոնը որը քո հայրերն ու պապերն են դավանել, որի համար նրանք կյանք են տվել, զրկանքներ կրել, հավատարիմ մնա այդ կրոնին և դավանիր այն ամբողջ հոգով»։


Քրիստինե Գարանյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее