▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր փառքով պահված դրոշի տակ այսօր անտեսված ենք. Ազատամարտիկ

«Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը, խորհրդի անդամներ՝ Սարգիս Զաքարյանը և Հակոբ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ազատամարտիկների մի շարք խնդիրների մասին՝ ասել են, որ  մինչև այդ խնդիրները չլուծվեն, իրենց պայքարը չի մարի։


«Մեր փառքով պահված դրոշի տակ մենք այսօր անտեսված ենք։ Շատ ազատամարտիկներ կան, որ այսօր ի վիճակի չեն ոչ մի բանի, այն նույն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին երկրի համար»,- ասել է Իշխան Սարգսյանը` ավելելով. «Երբ ամեն օջախում սեղան նստելիս իրենց կենացն էին խմում, այսօր այդ հարգանքը գնալով պակասում է, Էդ ծաղիկները, էդ կենացները մեզ պետք չեն, դրա փոխարեն թող այնպիսի օրենքներ ընդունեն, որ էս մարդիկ մարդավարի ապրեն։ Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով, ամեն կերպ աջակցում է, իսկ մեր ազատամարտիկներն այսօր անտեսված են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее