▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պատասխանից հետո Ադրբեջանը կխնդրի, որ բանակցային գործընթացները վերսկսվեն

«Չարժե շատ տանջվել ու գուշակություններ անել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյան  հանդիպման մասին, փոխարենը կարելի է սպասել համապատասխան հայտարարություն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է  բանակցային գործընթացների շարունակմանը՝ ասաց, որ հիմա այդ պահը չէ.

«Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս, որ իրենք բանակցությունները չեն ուզում շարունակել այն ձևաչափով, որը կա, և ցանկանում է ագրեսիայով, սադրանքներով վիժեցնել բանակցությունները: Եթե այդպես է, ուրեմն մենք էլ համապատասխան արձագանք պետք է տանք և, եթե գա դրա ժամանակը, թող իրենք խնդրեն, որ բանակցային գործընթացները վերսկսվեն»:

Անի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее