▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են

Հայաստանյան ներկա վիճակը կարելի է բնորոշել որպես պետության կազմաքանդման փուլ:
Այս վիճակը պայմանավորված է հանրային մտածողությամբ: Դա էլ իր հերթին իր վրա կրում է դարերի ազդեցության կնիքը: 
Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են:
Իշխանությունները հանրության ամենաախտահարված հատվածն են, այն ինքնին հետևանք է:
Ընդդիմությունը սա չգիտակցելով՝ պայքարում էր հետևանքի դեմ, այդպիսով խորացնելով պատճառը: Եվ ունեցանք այս, հույսերից զերծ ճահիճը:
Ընդդիմությունը հիմա էլ չի ջանում տեսնել երևույթների խորքը: Եվ հանրության համար այն գրեթե գոյություն չունի: Ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-ռինգ է՝ մեկ րոպեից ավելի չի մտածում իրականությունը որոշող պատճառների շուրջ: Այդ մեկ րոպեի ընթացքում ինչ պատճառ տեսավ, դե էլ ընդունում է հիմք ու հանրությանը տանում ջախջախումի:
Իշխանությունները ձևավորվել են բացասական ընտրասերումով և այնտեղ հիմա գրեթե չկա իրավիճակը վերլուծելու, վերափոխելու մտավոր ռեսուրս: Հանրությունը իշխանությունների հետ հույս չի կապում:
Փաստորեն հանրության համար չկա ընդդիմություն, չկա իշխանություն: Սա շատ վտանգավոր վիճակ է , քանի որ խոր անհուսության փուլ է և այն կարող է պետության կործանման պատճառ դառնալ:
Այս իրավիճակը կանխատեսվել է և այս մասին ահազանգվել է իմ կողմից 2007 թվականից:
Իրավիճակն այնպիսին է, որ քրիստոնեական ,,սիրենք միմյանց,, և լիբերալ-դեմոկրատական ,,եկեք ապրենք հաշտ,, կոչերը անզոր են որևէ բան փոխել. Դրանք անգամ ծիծաղելի են թվում:
Այլ բան է պետք անել: Հանրությանը հարկավոր է գցել դրական շոկի, ցնցումի մեջ, որպեսզի դրա ազդեցությունից դադարի ինքն իրեն վնասել: Նման բան կարող է անել թերևս միայն ազգայնականությունը: Մյուս իզմերն անզոր են:
Միաժամանակ հանրության առողջ հատվածին հարկավոր է համախմբել-կազմակերպել Այլ արժեհամակարգի շուրջ, որպեսզի այն հանդիսանա ապագա պետության հիմք ու մերան:

 

Արծրուն Պեպանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее