▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պետությունն արնաքամ կլինի.Արմեն Ռոստոմյան

Օր առաջ պետք է կասեցնել երկրի «արյունահոսությունը»` արտագաղթը, այլապես մեր պետությունն արնաքամ կլինի: a1plus-ի հաղորդմամբ սյսօր հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանը` խոսելով ամիսներ շարունակ ՀՅԴ-ի մշակած «Ապրելու ենք մեր երկրում» ծրագրի մասին:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ծրագրի գլխավոր պատասխանատուն է, սկզբում ներկայացրել է  11 կետ: Դրանցից հիմնականում առաջնահերթ են` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, քաղաքացիական ակտիվ երիտասարդներին ներգրավել հանրային պաշտոններում, հանրային ծառայողների համար սահմանափակումներ սահմանել, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցումը, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից:

«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում պետք է կարողանանք միասնական համակարգ ձեւավորել ՝ ընդդիմություն-իշխանություն: Դա պետք է նորմալ համարվի, որ երկիրը կարողանա տեղից շարժվել, հակակշռում-զսպում մեխանիզմը պետք է գործի»,- հավելել է Արմեն Ռուստամյանը:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее