Արդեն տեղեկացրել ենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը այսօր ԱԺ-ում դրվել է քվեարկության:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ առաջարկվել է արդեն ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11:

47 կողմ, 14 դեմ ձայներով որոշումն ընդունվել է:
Քննիչ հանձնաժողովի 11 անդամներից 5-ը կլինեն ՀՀԿ-ական պատգամավորներ, «Ծառուկյան» խմբակցությունը կունենա 3 անդամ, «Ելքը»՝ 2, ՀՅԴ խմբակցությունը՝ 1 անդամ:
Մինչ քվեարկությունն Ազգային Ժողովում թեժ քննարկում էր, որից մի հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:


