▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր սխալները մեզ գերեզման կտանեն.Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում իր խոսքով՝ երկու ազգային կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միավորումը.

«Դաշնակցությունը կարող ուժ է և կարծում եմ, որ լուրջ առաջընթաց ենք ունենալու, քանի որ այս համագործակցությունը ծրագրային է, գաղափարական: Ինձ համար ավելի կարևոր են Ցեղասպանության ճանաչումը, Արցախի հարցը, արտաքին քաղաքականության խնդիրները:

Իմացե՛ք, որ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն ազգային հարցում կյանքում զիջումների չեն գնա, որոնք չեն բխի մեր երկրի շահից»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով.

«Ներքին քաղաքականության սխալները մեզ ընտրություններում կտանեն պարտությունների, բայց արտաքին քաղաքականության մեջ և ազգային հարցերում ունեցած մեր սխալները մեզ գերեզման կտանեն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее