Այսօր` 27.12.2018 թվականին, ժամը 13:01 «Նորք֊Մարաշ ԲԿ»- ի աշխատակիցը ստացավ հեռախոսազանգ, ինչից պարզվեց, որ Վայք քաղաքում բնակվող իր բարեկամուհին իրեն վատ է զգում և նրան ցանկանում է տեղափոխել «Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոն», ինչո՞ւ հենց այդ բժշկական կենտրոնը հարցին զանգահարողը ասել է, քանի որ այդ նույն հիվանդին մի քանի տարի առաջ ՆՄԲԿ-ում վիրահատել են և այս պահին հիվանդի հարազատը պնդում է, որ նա ունի սրտային անբավարարություն։

Ի դեպ` զանգահարողը ներկայացել էր որպես լրագրող, այլ ոչ թե որպես բժիշկ, ուստի նա չէր կարող մասնագիտորեն ճիշտ գնահատել հիվանդի առողջական վիճակը։ Ի պատասխան հարազատի հարցմանը` ՆՄԲԿ-ի աշխատակիցն առաջարկել է տեղափոխել հիվանդին բազմապրոֆիլ հիվանդանոց, եթե վստահ են, որ ունի սրտային անբավարարություն, քանի որ ՆՄԲԿ–ը սիրտա-անոթային մասնագիտացված կենտրոն է և հաշվի առնելով հիվանդի վիճակը, այն բազմապրոֆիլ բուժօգնության կարիքը ունի։
Վիրավորանքներ հասցնելով աշխատակցին՝ տվյալ անձը ընդհատել է հեռախոսազանգը, որից հետո համացանցում տարածվել է նյութ, որ ՆՄԲԿ-ն հրաժարվել է հիվանդին ընդունել և բուժօգնություն ցուցաբերել, սակայն ի հեճուկս այդ տարածված նյութի՝ ՆՄԲԿ-ը 24 ժամյա գրաֆիկով աշխատում է և ցանկացած սրտային գանգատներով հիվանդներին պատրաստ է ընդունել, առավել ևս եթե քաղաքացին ընդգրկված է սոցիալական խմբերում և միանշանակ օգտվելու է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունից։
Հավատացնում ենք ձեզ, որ վերոհիշյալ հիվանդին ՆՄԲԿ-ն չի մերժել, պարզապես զանգահարողը հուզական դաշտում գտնվելով, զանգահարել և ահաբեկել է ՆՄԲԿ-ի աշխատակցին։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնը» քառորդ դարյա գոյության ընթացքում որևէ սրտային գանգատ ունեցող հիվանդի չի մերժել և ցուցաբերել է պատշաճ բուժօգնություն։ Ավելին, միշտ պատրաստակամ ենք եղել, իհարկե, մեր հնարավորությունների սահմանում լինել կարիքավորի կողքին։
Հարգանքներով` «Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն»-ի Տնօրինություն


