▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերժի'ր Սերժին» նախաձեռնությունը կրեատիվ ակցիաներ է պլանավորում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչեւ ապրիլի 17-ը մի շարք կրեատիվ ակցիաներ է պլանավորում, որոնցից մեկը, օրինակ, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» Սերժ Սարգսյանի լուսանկարներով փակելն է։

Ուրբաթ օրը նախաձեռնող խումբը հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «ՔՊ» կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել միմյանց հետ համագործակցելու շուրջ։ Դրանք կարող են լինել իրազեկման ակցիաների, բուկլետների տարածման, միմյանց միջոցառումներին մասնակցելու տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее