Playboy-ի մոդել Ռոսիո Մարենգոնի հավաստմամբ` կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փորձել է սիրահետել իրեն:
«Շատ ֆուտբոլիստներ են ցանկացել սիրավեպ սկսել ինձ հետ: Նրանցից մեկն Արգենտինայի հավաքականի 10 համարն էր: Երբ հրավեր ստացա Եվրոպայից, նա ինձ խնդրեց գնալ իր մոտ, սակայն այդպես էլ չուղարկեց հասցեն»,- ասել է 34-ամյա մոդելը:
Այդ հայտարարությունից հետո Մեսիի ընկերուհին` Անտոնելա Ռակուցոն, մտադիր է դատական հայց ներկայացնել մոդելի դեմ: