▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղադրում է ՀՅԴ-ին, որովհետև իշխանություն պահելու խնդիր ունի». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ՀՅԴ-ի կողմից տարածած հաղորդագրությանը՝ Էմանուել Մակրոնի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած արտահայտության վերաբերյալ: Հիշեցնենք՝ Մակրոնն ասել էր՝ «ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել, քան Փաշինյանը»:

«Մակրոնը պետք է ասե՞ր, որ հասկանանք: Երեք տարի նույն բանն ասում ենք... Պիտի Ալիևը Էրդողանի ձեռքը բռնած գա, ասի՝ Երևանի էս տները իմն են, նոր հասկանա՞նք, որ վատ վիճակի մեջ ենք: Բանակցություններում մեր շահը պաշտպանող չկա»,- նշել է Վարդանյանը: Անդրադառնալով Մակրոնի հայտարարությունը գաղտնազերծելու համար ՀՅԴ-ին ուղղված քննադատություններին, ինչպիսին օրինակ ՔՊ-ական Լուսինե Բադալյանի գրառումն էր, Վարդանյանն ասել է. «Մեղադրում է, որովհետև իշխանություն պահելու խնդիր ունի, ինչպես ինքը, այնպես էլ էդ թիմի յուրաքանչյուր անդամ»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Դաշնակցականները հայերեն լեզվով ասած` «ջուր պղտորելու» նշաձողը բարձրացրել են միջազգային մակարդակի։
Իշխանությունների նկատմամբ ատելությունն ու ամեն գնով, կրկնում եմ` ԱՄԵՆ ԳՆՈՎ նրանցից ազատվելու և իշխանությանը տիրանալու մոլուցքը նրանց ստիպում է օրնիբուն աշխատել պետության և պետականության դեմ։
Չնայած այն բանին, որ երեկ մեր ֆրանսիացի գործընկերն էլ էին հերքել հայկական ընդդիմադիր մամուլում տարածվող տեղեկատվությունը, բայց թեման այդքանով չփակվեց։
«Բուայոնին կանչել են պարզաբանումներ տալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին՝ կապված Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ։ Դեսպանին ներկայացվել է Բաքվի դիրքորոշումը, այն է՝ հայկական լրատվամիջոցներում հրապարակված Մակրոնի խոսքերը պետք է պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее