«Տուժողը ջահել տղա ա, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում»,- լրագրողների հետ զրույցում 168.am-ի փոխանցմամբ` անդրադառնալով Սյունիքում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում տեղի ունեցած արյունալի կրակոցներին` ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով և ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
Պատգամավորը հավաստիացրել է, թե դեպքից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին չի տեսել, նրա հետ չի զրուցել, ինչպես նաև խորհուրդ է տվել շատ չբզբզել:
Ինչ վերաբերում է դեպքի մեղավորներին, ապա Սեյրան Սարոյանի կարծիքով մեղավոր է, ով որ տան վրա է գնացել: «Դե հիմա զինված հարձակում էր, ինչ էր, մեղավոր է նա, ով տան վրա է գնացել՝ զինվորական կլինի, մինիստր կլինի»,-ասել է պատգամավորը:
Լուսանկարը` Aravot.am-ի