▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղայաստծու, թե բա իրենք՝ մտավորականները․․․

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «Մի դեպքում ԱԺ-ն, որի նիստերը մեծ մասամբ անցնում են փոխադարձ վիրավորանքների, անմակարդակ կսմիթների ու ժամանակ առ ժամանակ ծեծկռտուքների ուղեկցությամբ, իսկ մյուս կողմից Երևանի ավագանին, որի դիմագիծը պարզ դարձավ նախօրեին:
Ու էս որակ, տեսակ ու մակարդակ ազգընտիրները հասարակությունից պահանջում են անտարբեր չլինել, մտահոգվել ու ներգրավվել: Դուք խելապակա՞ս եք: Էդ որ նորմալ հասարակությունը էս տեսակ խորհրդարանին ու ավագանուն լուրջ կվերաբերվի:
Ձեր էս ցածրակարգ խոսք-զրույցներով ապացուցում եք, որ ոչ բովանդակություն եք կրում ձեր մեջ, ոչ մշակույթ, ոչ էլ, առավել ևս, պետություն ու պետականություն: Մեջներն էլ մի ավագանու ընդդիմադիր անդամ կար, մի դարակազմի ելույթ ունեցավ՝ ասելով, թե ԻՐԵՆՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ էսպես ու էնպես․․․
Մեղայաստծու, թե բա իրենք՝ մտավորականները: Երևի ջահել ժամանակ մի երկու քառատող է գրել իր սիրեցյալին ու դրանից հետո իրեն երևակայել մի նոր Վերջինիա Վուլֆ:
Ու սա մենք հանդուրժում ենք: Հանդուրժում ենք սրանց մտքերն ու տեսքը, սրանց վարքն ու վերաբերմունքը:
Միմյանց հայհոյելով ու իրար վրա ջուր շփելով իրենք հայհոյում ու ջուր են շփում այն քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են իրենց օգտին: Հետո էլ նեղսրտում են, թե ինչու են մարդիկ անտարբեր: Արցունքոտ ծիծաղով ես հետևում սրանց «աշխատանքներին»:
Թեպետ, զարմանալու ի՞նչ կա որ: Ավագանու կիսաընտրություններ, ավագանի անցած անհասկանալի քաղուժեր, բառամթերք ու ինտրիգներ, ատելություն ու ցիզնիմ, նյութապաշտոթյուն ու արժեհամակարգային տոտալ անկում:
Հասարակությունից են բան պահանջում: Մի ձեզ տեսեք, նախ ինքներդ ձեզնից մի բան պահանջեք (ասենք ավագանուն հարիր մակարդակ), հետո հասարակությանը հաթաթա կտաք:
Որպես ամփոփում: Իմ խորին համոզմամբ սա ժողովրդավարության հետ աղերս չունի ու ինստիտուտների նմանօրինակ ապականումը տեղի է ունենում միտումնավոր ու նպատակաուղղված: Սրանց նպատակն է ուղղակի հայ մարդուն համոզել, որ մեզ պետություն պետք չէ, քանի որ մենք այդ խետությունում ինքնակառավարում իրականացնել չենք կարող:
Նպատակն է ուղղակի հիասթափեցնել մարդկանց, ցուցադրել, թե որքան նողկալի է այն, ինձ ձևավորվում է անկախ Հայաստանում: Հետևապես, մեզ մերը պետք չէ, մենք չենք կարող, թող գա ուրիշը նորմալ անի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Չեք հաջողելու: Էս դաշտը շատ շուտով մաքրվելու է ու գալու են նրանք, որոնք միմյանց հարգել, լսել, առողջ բանավիճել ու պետություն սիրել գիտեն: Քիչ մնաց»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее