▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղրիում օպտիմալացման անվան ներքո փակվել են մի շարք գերատեսչություններ». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մեղրիում օպտիմալացման անվան ներքո փակվել են մի շարք գերատեսչություններ՝ Առաջին ատյանի դատարան, ՊԵԿ, կադաստր, դիահերձարան։ Հիվանդանոցը ևս նորմալ չի սպասարկում։
Չկա սպանդանոց։ Սպանդն իրականացնելու համար մարդիկ մեկնում են այլ քաղաքներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է, և այս ամենից տուժում է անասնապահությունը։
Մեղրեցիները այս և այլ ծառայություններից օգտվելու համար ստիպված են մեկնել մոտակա այլ քաղաքներ։
Մինչդեռ, Սյունիքի մարզի մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխվելը խնդիր է բնակիչների համար։ Ճանապարհները ձյան առատ տեղումների ժամանակ դառնում են անանցանելի։ Մաքրման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Սյունեցիները ստիպված են լինում ճանապարհի կեսից ետ վերադառնալ։
Մեղրիի գյուղեր տանող ճանապարհները նույնպես խայտառակ վիճակում են։
Կարծես թե՝ ամեն ինչ արվում է, որ Սյունիքից, և հատկապես Մեղրիից բնակիչները թողնեն և հեռանան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее