▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ասում են` ծակ կոշիկով իշխանության են եկել, հիմա էլ թանկարժեք կոստյում են կրում, անկեղծ չէ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրենց իշխանության ժամանակ.

«Բազմաթիվ, հարյուր միլիարդավոր դրամների հասնող ապօրինի գույքի բռնագանձման հարցեր կան, որոնք դատարաններում են, ու այս ճանապարհն անկասելի է լինելու: Ու հիմա բերել, զուգահեռներ անցկացնել որևէ պատգամավորի տեխնիկական սխալի, մոռացության պատճառով....Օրինակ ես ՀԿ ղեկավար եմ եղել, հայտարարագրում չեմ նշել՝ չեմ մտաբերել, թերթերը հրապարակել են, շնորհակալություն եմ հայտնել, կգնամ, կլրացնեմ: Հիմա, էդ հարցը վերցնել, դիտարկել հսկայական ունեցվածքների, կոռուպցիայի միջոցով հարստացածների, ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյումներ կրողների հետ, անկեղծ չէ, ճիշտ չէ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее