«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է «Նախախորհրդարանի» ձեռնարկած ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտության մասին: Ապա տեղեկացրել, որ մայիսի 9-ին Գյումրիում կգումարվի առաջին հանրահավաքը, իսկ 17-ին` հանրահավաք կլինի մայրաքաղաքում:
Բանախոսը, վերլուծելով երկրում տիրող հետընտրական իրադարձությունները, կարծիք է հայտնել, որ Հայաստանն այսօր օկուպացված է, իսկ նման պայմաններում պայքարելն անհնար է: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի`
«Բաղրամյան 26-ը երկար ժամանակ խաղալիք է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում: Մենք հորդորել ենք ընդդիմադիր ուժերին դուրս գալ նոր գաղութատիրական համակարգի դաշտից: Սակայն մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին և ստիպված ենք մեր պայքարը սկսել մեր ձեւով»: