a1plus.am-ը գրում է.ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անտրամաբանական է համարում, որ մեր երկիրը գնում է դեպի Մաքսային Միություն, երբ ՌԴ-ը մեր հակառակորդ երկրին՝ Ադրբեջանին զենք է վաճառում։ Այս երեւույթին նա մի գնահատական է տալիս. «Մեզ գժի տեղ են դնում»: «Մենք ինչպես կարող ենք գնալ դեպի ՄՄ, ռուսներին մեր բարեկամն ենք համարում, բայց այդ ռուսը Ադրբեջաննին զենք է տալիս, իսկ նրանք էլ մեզ սպանում են»,- ԱԻՄ համագումարին ասել է նա։
Իր խոսքում ԱԻՄ առաջնորդը մեկ անգամ ևս ընդծել է, որ Հայաստանի ապագան Եվրոպական Միությունն է: Նա համոզված է՝ ցանկացած քաղաքակիրթ երկրի և քաղաքացու ընտրությունը Եվրոպան է. «Եթե մի քաղաքացու հարցնես թե որտեղ կուզենաս հանգստանալու Մոսկվա, թե՞ Փարիզ, շատերի պատասխանը կլինի Փարիզ, այսինքն՝ շատերի ընտրությունը Եվրոպան է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում