▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար ընդունելի չէ դաշնակիցների կրավորական կեցվածքը.ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ ՀԱՊԿ-ի մասին

Առաջիկայում Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) խորհրդարանական ժողովի խորհրդի արտագնա նիստը: Քննարկվելու են ՀԱՊԿ-ի առջև ծառացած խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը՝ Հարավային Կովկասում.

«Մենք կխոսեք նաև հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների մասին: ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք խորհրդարանական վեհաժողովներում պաշտպանում են մի դիրքորոշում, որը ՀԱՊԿ-ի շահերից չի բխում, էլ չեմ ասում՝ ՀՀ-ի: Մեզ համար ընդունելի չէ, երբ որ մեր դաշնակիցները կրավորական կեցվածք են ընդունում: Ուստի կքննարկվի նաև ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում և կներկայացնենք հարցի լուծման մեր տարբերակները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее