▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՄՀԵՐԻ ԴՈՒՌ»-Ը կոմպրոմատներ ունի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎՐԱ

«Հրապարակ»-ը գրել էր, որ «Մհերի դուռ» նորահայտ կազմակերպությունը կոմպրոմատներ ունի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների վրա և հարմար պահի պատրաստվում է դրանք հրապարակել: Օրերս Գառնիկ Իսագուլյանն էր խոսել այս մասին և հավատացրել, որ այդ ցուցակները կան, ինքը տեսել է և հանդիպել «Մհերի դուռ» կազմակերպության երկու ներկայացուցիչների հետ: 

«Ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է հայոց հին բերդերից մեկում «Մհերի դուռ» կազմակերպության թրերի երդման արարողությանը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հենց նա է ապահովում այդ կազմակերպության կողմից կազմված ցուցակների ինֆորմացիան. նախկինների՞ց, թե՞ ներկաներից» «Հրապարակ»-ի հարցին Գառնիկ Իսագուլյանի պատասխանը հետևյալն էր. «Ինքը ոչ նախկին է լինում, ոչ ներկա. ինքը միշտ կա»:
«Իսկ ընդհանրապես, շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Գառնիկ Իսագուլյանի շուրջ` մանավանդ պաշտոնանկությունից հետո: Ի դեպ, ինչպես ընդունված է Հայաստանում, իր պաշտոնանկության լուրը նա իմացել է թերթերից, ապա հաջորդ օրը, վաղ առավոտյան զանգահարել և նախագահական են կանչել` լուրը հաղորդելու: Պաշտոնանկության հաջորդ օրը նրա «ճամփեն կտրել» է ոչ միայն «Մհերի դուռ» կազմակերպության ներկայացուցիչը` իր հայտնի ցուցակներով, այլև ԲՀԿ ներկայացուցիչներից մեկն է զանգահարել նրան` համագործակցության, բարձր մակարդակում հանդիպում կազմակերպելու առաջարկով: ԲՀԿ-ին, թերևս, նույնպես հետաքրքրել են առեղծվածային ցուցակները»,- հավելում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее