Tert.am-ը գրում է, որ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի են բռնվել: Նրանք նախ ցածրաձայն փորձել են պարզել այսօր մամուլում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրեցին և սկսեցին մեղադրել միմյանց: «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասել է Կարինե Աճեմյանը, իսկ Մարգարիտ Եսայանը բարձրաձայն փորձել է հակադարձել։ «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո...»,- Մարգարիտ Եսայանին ասել է Աճեմյանը: Տիկնանց կրքերն, ըստ կայքի, չեն հանդարտվել, սակայն նկատելով լրագրողներին, նրանք վիճելով հեռացել են:
Վեճի պատճառը մամուլում հրապարակված այն նյութն էր, թե ՀՀԿ-ի կանանցից ով պետք է Հովիկ Աբրահամյանին ուղեկցի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ սպասվող այցի ժամանակ. մշտական ուղեկցողներին (Աճեմյան եւ Եսայան) զուգահեռ, մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում