«Մի ինչ–որ խմբի կողմից ինքնախոստովանական ցուցմունքի ֆլեշմոբ է». Թագուհի Ղազարյանի հարցը ՄԻՊ-ին ՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին
Հիշեցնենք, որ ՀՅԴ գործիչ, լրագրող Գեղամ Մանուկյանը վստահեցնում է, թե ինքն է ծեծել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին ։ Նա գնացել էր Կենտրոնի ոստիկանություն։

«Ներկայանալով Կենտրոնի ոստիկանություն՝ պարզեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ ներկայանում են և հայտարարում են, որ ծեծողը իրենք են: Մոտ 15 հոգի արդեն հերթով ներկայացել են»,- ընդգծել է ՀՅԴ գործիչը, իսկ պատճառը բոլորի մոտ նույնն է:


