▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս. Ֆելիքս Ցոլակյան

Նախագահականում կառավարության անդամների երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ համաձայն է՝ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

 

 

«Օրինակ, մեր հիմնարկում ծրագրավորողներ են պետք, բայց մեր հիմնարկում մենք չենք կարող տալ իրեն այն ռոճիկը, որը նա կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս։ Բնական է, նա չի ցանկանա գալ, աշխատել մեր մոտ եւ դրանից աշխատանքի որակը կընկնի»,- ասաց նախարարը:

«Քննադատությունը քաղաքական պայքար է, լինի ՀՀԿ–ի կողմից, թե մեկ այլ կուսակցության կողմից»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով ՀՀԿ–ականների այն քննադատության մասին, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու։

Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը քննադատություններին միայն գործով պետք է պատասխանի. «Այդ քննադատությունը միշտ էլ լինելու է, թող քննադատեն, ի՞նչ է եղել, դրան իշխանությունը պատասխանելու մի բան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սուտ է»։

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, որ աղքատությունը երկրում չի կրճատվել, ԱԻ նախարարը հավաստիացրեց՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի» ,–եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее