▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մարդ, որ չի տարբերում էլէկտրոնային կայքը էլէկտրականից

Գեղամյանը վաղուց է երգել իր երգը, բավական է հիշել, որ նա ժամանակին թունդ ընդդիամդիր էր, այսօրվա գործող նախագահ Սերժ Սարգսյանին քննադատում էր անընդմեջ և ամենուր, ինչի պատճառով հենց վերջինի կողմից ստացավ “դատարկ դհոլ” հայտնի անունը, բայց այսօր հանգրվանել է ՀՀԿ խմբակցությունում, որպես իսկական նախկին ընդդիմադիր:
Քաղաքական առումով Գեղամյանը, ինչ խոսք, վաղուց “սպիսատ” եղած է և ուղղակի քաղաքական դիակ: Բայց օրինակ այն, որ այս մտքի տիտանը, որը մեկը մյուսի հետևից գրքեր է գրում և ընծայում հայ քաղաքական մտքին, որը ելույթներ է կազմում` մեկը մեկից խրոխտ ու պերճախոս, չի տարբերում նույնիսկ “էլեկտրոնային կայքը” “էլեկտրական կայքից”, դա արդեն լուրջ է:
Փաստորեն ստացվում է, որ Գեղամյանը ոչ միայն քաղաքական, այլ նաև ինտելլեկտուալ առումով է արդեն թոշակի անցնելու ենթակա, քանի որ երբեմն նույնիսկ չնախատեսվախ վրիպումները մատնում են մարդու կարգավիճակը:
Եվ բացի սա, միթե մեկը չկա, որ Գեղամյանին հասկացնի, որ նրա ելույթներն ու նվնվացող ձայնը լսելն է անգամ տհաճ դարձել, որ իրեն վերջնականորեն քաղաքականապես վարկաբեկած մարդը չի կարող երկրորդ անգամ համոզիչ ու լուրջ որևէ բան անել:

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում խիստ անդրադարձ է կատարել էլեկտրոնային կայքերին ու խոստացել է, որ հաջորդ անգամ ավելի դաժան է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее