Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը․․․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Բադոյաննյուզ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։
Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է կրել՝ շուրջ 140 միլիոնի չափով։
Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։
Մանավանդ, որ ՔՊ-ական է և փայլուն կապեր ունի Փաշինյանի սանիկ, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։
Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը՝ խուսափելով մանրամասներ հայտնել կոնկրետ կազինոյի դրվագի և այլ մեղադրյալների մասին։
Ընդգծում է միայն, որ փետրվարի 17-ին Արամայիս Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գույքի հափշտակության հոդվածով։
Արամայիս Գրիգորյանը զրկվել է ոչ միայն պաշտոնից, այլև ՔՊ-ի մանդատից»։
Հավելենք, որ Սյուզի Բադոյանը նաև գրել է․ «Նա այլեւս Վեդու ՔՊ-ական ավագանու անդամ չէ, իսկ վաղը ավագանու նիստում արդեն նոր անձ կառաջադրվի։ Վեդու ԲԿ-ն էլ նոր տնօրեն ունի։
Կազինոյով բյուջեի կրվելու սկանդալային լուրը փորձեցինք պարզաբանել սկանդալի հերոս Արամայիս Գրիգորյանի հետ, չպատասխանեց մեր զանգերին։
Մինչդեռ վեդեցիները շատ պատկերավոր դրվագներ են պատմում, թե ինչպես է Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հովանավորչությամբ ստիպել Արամայիս Գրիգորյանին մտնել գլխավոր դատախազություն և ցուցմունք տալ ինքն իր դեմ։
Արամայիսն, ըստ աղբյուրի, ընդունել է, որ մի քանի տրանշով բյուջեն փոխանցել է իր անձնական քարտին և ծախսել անձնական նպատակով։
Նա ընդունել է իր մեղքը և անգամ մասնակի պարտք մարել։ Ընդգծեմ, նա ազատության մեջ է։
Ավելին, իրավապահները չեն հաղորդել ՔՊ-ական տնօրենի աղմկահարույց պաշտոնանկության հիմք դրած քրգործի մասին։
Լռում է նաև նրա անմիջական վերադաս, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փոխարենը տիկին նախարարը անհոգ ցիկցկում է ՔՊ-ի նախընտրական շրջիկ գազելի մեջ։
Իսկ թե ինչպես է բացահայտվել հիվանդանոցի գումարների անհետացումը, կազինոյի հանդեպ պաշտոնյայի մոլուցքի դրսևորումները, ինչու են կոծկվել համայնքապետի կողմից, որ այսօր ենթադրյալ հանցագործությանն են հանգեցրել, այս մասին լռում են նաև Փաշինյանի թիմակիցները և իրավապահ համակարգը, որն ամեն կերպ կոծկում է այս զավեշտալի պատմությունը, հավանաբար քաղաքական կապերի պատճառով»։
Դիտեք նաև՝


