▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի նյարդայնացեք, հանգիստ պատասխանեք...

-Մի նյարդայնացեք, հանգիստ պատասխանեք և սովորեք, որ մի օր էլ դուք եք լինելու իշխանության, չգիտեմ՝ կլինի, թե չի լինի, բայց սովորեք բազմակարծությունը հարգել,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանի ու Արայիկ Հովհաննիսյանի բանավեճից հետո: Նշենք, որ ԸՕ  փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Հովհաննիսյանի հարցերն ու արձագանքը զայրացրին ընդդիմադիր պատգամավորին, ով հորդորեց իրեն դասսեր չտալ:

Շարմազանովը նշել է, որ Հովհաննիսյանն իր կարծիքն է արտահայտում, և պետք է հանդուրժող լինել:  

-Դաս տալու համար պետք է  իրավունքը վասատկել,-նետել է Հակոբյանը:

-Ինձնից աջ այնքան դաս տվող է եղել, մենք հանդուրժող ենք եղել,-շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее