▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ուղևորի մոտ hայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 62 բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը: Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 Տեսանյութը՝ ՊԵԿ-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее