▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքրիկ, բայց կարևոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան

Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լճի կղզին, որը նախկինում փակ էր ցանկապատով, այժմ բաց է քաղաքացիների համար։ Առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ։ Վարչապետին ուղեկցում էր նաև հայտնի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը։

«Վերջին տարիներին կղզու դռնակը փակ է եղել այցելուների համար։ Հնաբնակ երևանցիները ասում էին, որ ժամանակին այն միշտ բաց է եղել քաղաքացիների համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հասկանալու, թե ինչու է կղզին փակ։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կղզին բացել։

Դիտեք նաև՝ Սա Երևանն է․․․Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հատված Վահագն Հայրապետյանի կատարումից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее