▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ամիս ձեռնոց կրած բուժաշխատողի ձեռքը. խնայեք նրանց, նրանք դեռ շատ կյանքեր ունեն փրկելու

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, թե ամիսներ շարունակ ձեռնոց կրող բուժաշխատողի ձեռքը ինչ տեսք է ստացել։

Նա միաժամանակ այս լուսանկարով զգոնության կոչ է արել՝ պահպանել հակահամաճարակային կանոնները և հարգել բժշկի աշխատանքը։ Հովհաննես Հարությունյանը լուսանկարին կից գրել է. «Նկարում պատկերված է արդեն մի քանի ամիս հատուկ պաշտպանիչ միջոցներ և անընդմեջ ձեռնոց կրող բուժաշխատողներից մեկի ձեռքը: Շատերի մոտեցումը` թե ոնց էլ լինի բոլորս էլ վարակվելու ենք, առնվազն անխղճություն է բուժաշխատողների նկատմամբ: Խնայեք մեր բուժաշխատողներին, նրանք բացի կորոնավիրուսի դեմ պայքարից դեռ շատ կյանքեր ունեն փրկելու: Սոցիալական պատասխանատվությունը միակողմանի չի՛ լինում հարգելիներս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее