Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուրբ Ծննդի կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար փորձել են արգելել դա՝ անտառները պահպանելու նպատակով: Սակայն 17-րդ դարի կեսին եղեւնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ: Հնուց գոյություն ունեին կրոնական կանոններ «ծննդյան ծառի» զարդարանքի համար: Գագաթը զարդարում է «Վիֆլեմական աստղը»: Տոնածառը զարդարող գնդերը՝ նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան: Վառվող մոմերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Իսկ ձեւավոր քաղցրաբլիթները եւ թխվածքաբլիքները, որոնք փոխարինել են միջնադարում ընդունված վաֆլիներին, հիշեցնում են անալի հացերը, որոնք խորհրդանշում են նշխարհքը: Այսպիսով, տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ էին՝ հավկիթներն ու վաֆլիները ճյուղերի վրա օրորվում էին մրգերի, քաղցրավենիքների եւ ընկույզների կողքին: 17-րդ դարից սկսած սկսել են պատրաստել ավելի տոնական խաղալիքներ՝ ոսկեզօծում էին տարբեր իրեր եւ հավկիթների դատարկ կեղեւները, թղթից եւ բամբակից պատրաստում էին ծաղիկներ: Իսկ առաջին խաղալիքները պատրաստվել են 1848 թվականին Լաուշա բնակավայրում: Դրանք պատրաստվում էին թափանցիկ կամ գունավոր ապակուց՝ ներսից պատված արճիճով: 1867 թվականին արճիճային մակերեսը փոխարինվեց արծաթե նիտրատի մակերեսով: Այդպես «ծնվեց» բոլորին հայտնի այսօրվա տոնածառի գունդե խաղալիքը: Ի դեպ, ԽՍՀՄ առաջին տոնածառը մեծ շուքով տեղադրվել էր Միությունների Տանը 1937 թվականին: Այդ ծառի բարձրությունը հասել էր 15 մետրի: Արդեն մյուս տարվանից մարդիկ սկսեցին զարդարել եղեւնիներ, սակայն իսկական «տոնածառային» իրարանցում սկսվեց 1947 թվականից, երբ հունվարի 1-ը ընդունվեց որպես ոչ աշխատանքային օր, ինչպես նախկինում՝ մնչեւ հեղափոխությունը: Ինչ վերաբերում է ամանորյա նվերներին, որոնք ուղեկցվում են բարեմաղթանքներով, ապա այդ ավանդույթը հիմնել են հին հռոմեացիները: Ավանդույթի սկիզբը համարվում է մեր թվարկությունից առաջ 153 թվականի հունվարի 1-ը: Այն ժամանակ էլ ձեւավորվել են նախանշանները: Օրինակ՝ հին հռոմեացիները համարում էին, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կապրես ողջ տարվա ընթացքում: Դրա համար էլ տարվա առաջին օրը անհրաժեշտ էր լավ ուրախանալ՝ մի կողմ դնելով բոլոր գործերը, հագնել գեղեցիկ եւ նոր հագուստ: Կրետե կղզում առաջին մարդը, որ նոր տարում ոտք էր դնում որեւէ մեկի տուն, իր հետ բերում էր մի մեծ քար, դնում էր գետնին, նստում դրա կողքը եւ բարեմաղթանքներ ասում: Իր խոսքը նա եզրափակում էր այսպես. «Թող այս քարի չափ ոսկի մտնի Ձեր տուն»: Հնուց եկած նախանշաններից մեկն էլ այն է, որ եթե երազում տեսել եք տոնածառ, ապա պատրաստվեք ամուսնության, իսկ եթե տեսել եք կանաչ եղեւնի՝ սպասեք հաճույքների:
Հայարփի Ղազարյանի բլոգից
Մի քանի հետաքրքիր փաստեր Նոր տարվա ու Տոնածառի մասին
Գիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն էին դրանք, երբ մեր պապիկներն ու տատիկները դեռ երեխաներ էին: Այդ իրի պատմությունը, սակայն ավելի հին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet