▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի միլիոն թալանում են ու անպայման զորք ունենում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին անհանգստացում են  Արցախում և Հայաստանում կատարվող իրադարձությունները:

«Չեմ կարծում, որ այնպիսի վիճակում ենք, որ առանց բացատրության բացակայած մարդու վերադարձն ինչ-որ բան պետք է արմատապես փոխեր: Ամեն դեպքում, պետք է ողջունել յուրաքանչյուր հայի վերադարձն ու ասել՝շատ  լավ ես արել, որ եկել ես:  Հավատում եմ բացասական կերպարի շրջադարձին՝ Պողոս Առաքյալի օրինակով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է  Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կատարվածին՝ ԱԻՄ առաջնորդը նկատեց.

«Պետք է գնահատել որպես իշխանությունների բռնապետական տրամադրությունների ցուցադրական դրսևորում՝ հանրությանը հլու-հնազանդ, ճորտի կարգավիճակում պահելու նպատակադրմամբ: Տեղի իշխանությունը պետք է վճռական քայլեր կատարի»:

Խոսելով Երևանում օրերս կատարված սպանության մասին՝ Պարույր Հայրիկյանը նշեց.

«Մոր ներկայությամբ որդուն սպանելն ահավոր երևույթ է, անպատկերացնելի: Մի քանի միլիոն թալանում են ու անպայման պետք է զորք ունենան, ովքեր էլ ջարդելու հոգեբանությամբ են ապրում: Արմատական փոփոխություններ են պետք»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее