▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ անհասկանալի հանգիստ ենք բոլորս, տարօրինակ հանգիստ…

Մի տեսակ անհասկանալի ու անբացատրելի է այս հանգստության, անտարբերության, կառավարության լեթարգիական քնի պատճառները, իրավիճակներին ոչ ադեկվատ քայլերը կամ ավելի ճիշտ` քայլերի բացակայությունը:
Կարկտահարված այգիներ, հուսալքված, խեղճացած` խեղճությունից կատաղած, ՀԷԿ-երի կառուցումից դժգոհ գյուղացիներ, բանակում կատարվող սպանություններ, մեծաքանակ տականք «վայ գործարարներից» քցված, անտուն, զայրացած քաղաքացիներ, ամիսներով աշխատավարձի հույսին մնացած, աղքատության հասած քաղաքացիներ, կաշառակեր, շորթող պաշտոնյաներ…Այդ ամենը քիչ էր, հիմա էլ գազի սակագնի բարձրացում, ՀՀ սահմանից արդեն հայկական բնավորությամբ կրկնապատկված գներով, այդ բնագավառի ղեկավարների կատակախառն, անհասկանալի մեկնաբանություններով…
Սա լուրջ, մտահոգող իրավիճակ է եւ այս ամենից սոցիալական անկարգությունների հոտ եմ առնում…Այս սոցիալական տարբեր խմբերի վտակների միացումը, մեկտեղումը կքշի, կտանի, կավիրի ամեն ինչ…
Լավ, Ծառուկյանը հասավ գյուղացիներին, էլի «աստվածացավ», կրկին բարեգործվեց…Իսկ ինչու՞ նա...Ի՞նչ է մյուս մեծահարուստները այդ գյուղերի տեղերը չգիտեին, չէին կարող գյուղնախարարի հետ գնալ եւ յուրաքանչյուրը մի քանի տնտեսության հոգսերը մի փոքր թեթեւացնեին եւ բարեգործի «մենաշնորհը» վերցնեին Ծառուկյանից: Իսկ Ծառուկյանի ցանած այս բարեգործական «գարնանացանը» Արմավիրի մարզի շատ գյուղացիների սրտում հաստատ ծիլեր է տալու…
Ինչ է դրա համար առանձնահատուկ խե՞լք էր պետք... Իհարկե ոչ, ընդամենը պետք է ագահ ու ժլատ չլինեն…Իսկ կառավարությունը կարող էր նախաձեռնել, կոորդինացնել, ուղղորդեր նրանց…
Մի տեսակ անհասկանալի հանգիստ ենք բոլորս, տարօրինակ հանգիստ…Իսկ շահարկումները, այդ կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանողները շատ-շատ են, նույնիսկ չափազանց շատ…
Գուցե լավ բաներ կան, որ մենք տեղյակ չենք...Տա Աստված, սակայն կասկածում եմ…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее