▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները:

Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար):

Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչու՞.

1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:
 
2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:

3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ:

4. Առաջարկեք ձեր տարբերակը:

Հ.Գ. Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее