▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի զարմացեք, որ գալիս է, իր իրավունքն է՝ կգա, թե ոչ. Շարմազանովը՝ Ծառուկյանի մասին

«Քաղաքական գործընթացների հետ կապված, մշակույթի ու կանոնների հետ կապված իմ դիրքորոշումը մնում է ուժի մեջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Նա պնդում է, որ ՀՀԿ-ն քաղաքական չարիք է դիտարկել ոչ թե անձին, այլ երևույթին։ «Մենք երբեք անձին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին։ Մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ, շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։

Կգան ընտրություններ, կտեսնեք։ Մի զարմացեք, որ գալիս է, իր իրավունքն է՝ կգա, թե չի գա»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե արդյոք այդ բնորոշումները շարունակում են ուժի մեջ մնալ, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ քաղաքական երևույթների, քաղաքականության մեջ առկա սկզբունքների վերաբերյալ իր գնահատականները չեն փոխվել։

«Համոզված եմ, որ նաև իմ կուսակցության գնահատականները չեն փոխվել։ Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ քաղաքական մշակույթի սկզբունքները պաշտպանելու ազատ մրցապայքարի կողմնակից ենք»,- ասաց նա։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն այնուամենայնիվ քաղաքական չարիք է, թե՝ ոչ, Է. Շարմազանովը նշեց. «Ես կարծում եմ, որ նույն բացասական գետը երկու անգամ չեն մտնի։ Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց ու թափանցիկ մրցապայքար»։ Հարցին, թե ինչ էր արել Գագիկ Ծառուկյանը, որ ստիպված եղավ դուրս գալ քաղաքականությունից՝ Է. Շարմազանովը պատասխանեց. «Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ» ։

Ինչ վերաբերում է նրան, թե հանրությունը կների Ծառուկյանին, ապա նա նկատեց. «Ես հանրության փոխարեն չեմ կարող խոսել, ես ասում եմ՝ մենք խոսել ենք երևույթների մասին»: Դիտարկմանը, թե ինքն է ասում, որ ամեն ինչ փոփոխվում է, հնարավոր է ՀՀԿ-ը Ծառուկյանի հետ համագործակցի, նա ասաց, որ այդ հարցը չեն քննարկել կուսակցությունում:

Ծառուկյանի ընդդիմադիր լինել-չլինելու վերաբերյալ ՀՀԿ խոսնակն ասաց. «Յուրաքանչյուր մարդու իրավունքն  է լինել ընդդիմության մեջ, զբաղվել քաղաքականությամբ, թե ոչ, բայց եթե նա իշխանության մեջ չէ, ուրեմն իշխանություն չէ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее