▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասեռականները համատեղ կապրեն, թե՝ ոչ, դա նրանց գործն է. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ  բացառում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում միասեռականները կկարողանան ամուսնանալ, քանի որ պետությունը չի ճանաչի այդ իրավունքը.

 «Կոնվենցիայով որևէ բան չի փոխվում, որպեսզի պետությունը ճանաչի այդպիսի ամուսնությունը: Իսկ նրանք համատեղ կապրեն, թե՝ ոչ, դա նրանց գործն է»:

Ինչ վերաբերում Վենետիկի հանձնաժողովին դիմելուն, նախարարն ասաց, որ սահմանադրականության հարցով չեն դիմել, դիմել են որոշակի դրույթների մեկնաբանությունը ստանալու համար, իսկ ՍԴ հարցը գնալու է սահմանված կարգի համաձայն:

/filemanager/uploads/Rustam_Badasyan.jpg

Նախարար Բադասյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի համապատասխան հայտարարությանը՝ նշելով, որ պատրաստ են դրույթ առ դրույթ հարցը քննարկել եկեղեցու հետ:

Թե երբ կոնվենցիան կհայտնվի Ազգային ժողովում, նախարարը դեռ չգիտի, սակայն գրեթե բացառում է այս տարի հայտնվելու տարբերակը:

Վերջինս ատասխանելով, թե որն է իր անձնական տեսակետը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, հայտարարեց, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, պետք է շարունակի այդպիսին մնալ, իսկ երեխաներին որդեգրել կարող են միայն պետության կողմից ճանաչված ընտանիք անդամները. Միաժամանակ իմ դիրքորոշումն այն է, որ բռնությունը ցանկացած անձի դեմ պետք է արգելվի:

Դիտարկմանը, որ բռնությունը կանխարգելող օրենքներ արդեն կան, նախարարն առաջարկեց բովանդակային քննարկում չսկսել, սպասել հաջորդ տարվան:

Նախարարը նաև բացառեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում կթույլատրվի միասեռականների ամուսնությունը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее