Գյումրիում ստեղծվել է ֆան ակումբ,որը կազմակերպում է Հայաստանի ազգային հավաքականի,Դորտմունդի Բորուսիայի եւ Մոսկվայի Սպարտակի բոլոր հանդիպումների համատեղ դիտում:
Նախաձեռնության հեղինակը մեր գործընկեր Արթուր Մելիքյանն է, ով առաջարկում է միասին աջակցել մեր տղաներին:
«Մարտի 29-ին ժամը 20-ին Երեւանյան Խճուղում գտնվող Շիրակ գարեջրատանը միասին հետեւենք Ալբանիա-Հայաստան հանդիպմանը:Համեցեք կոլեկտիվ հայտերով, ընտանիքներով ու զույգերով:Մուտքն ազատ է:Տեղերը սահմանափակ են,շտապեք:Շիրակ գարեջրատունն ապահովված է Wi-Fi կապով,տարածքում գործում է անվճար ավտոկայանատեղի:Գարեջրատունը նաև կաջակցի հանդիպումից հետո տեղափոխության հարցում :Տեղեկությունների համար զանգահարել 093-34-37-68,091-34-37-37 եւ 093-20-30-23 հեռախոսահամարներով»,-տեղեկացնում է Արթուր Մելիքյանը: