Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հանձնարարությամբ,
֊վկայակոչելով այն դառը իրողությունը, որ ԱՄՆ֊ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու դեպքում ՙՙԴեմոկրատիա, Օրինականություն,Կարգապահություն" կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում,
- արժեվորելով իրավապահ մարմիններում 17 տարվա ծառայողական ուղի անցած բարձրաստիճան սպայի շոշափելի ներդրումը Հայաստանում հայտնի կոռուպցիոներների հրեշավոր չարաշահումների և հանցագործ եղանակներով հարստացման բացահայտումների գործում,
֊ ելնելով այն փաստից, որ այսօրվա Հայաստանում հայտնի կոռուպցիոներներն իրենց անօրեն կուտակված գույքերի բռնագանձումից հետո շարունակում են մնալ ազատության մեջ՝ ակներև վտանգ ներկայացնելով նրանց ջրի երես դուրս բերած և ունեցվածքային մեծ կորուստներ պատճառած քաղաքացիների համար,
֊ հաշվի առնելով այն, որ Հայաստանում նույնիսկ պետության կողմից վերահսկվող պենիցետար հաստատություններում ապահովված չէ մարդկանց կյանքի անվտանգությունը և բազմաթիվ են մահվան դեպքերը ՙՙդժբախտ պատահարների պատճառով՚՚/1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Վարչապետի և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարության սպանությունների կազմակերպիչների գործով կարևորագույն վկաների ֆիզիկական վերացումը բանտում այդ ՙՙդժբախտ պատահարների՚՚ շարքից է/,
֊ հրավիրելով ԱՄՆ բարձր դատարանի ուշադրությունը Հայաստանի բոլոր քաղաքացիներին հայտնի այն փաստերի վրա, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր ծառայությունից խուսափելու 200-ից ավել դեպքեր բացահայտած և դասալիքներին իրավապահներին հանձնած. ինչպես նաև զինվորական ծառայությունից իրենց զավակներին կաշառքով ազատած կոռուպցիոներներին մերկացրած Վարդան Ղուկասյանը չի կարող Հայաստան տեղափոխվելու դեպքում խուսափել վրեժխնդրությամբ պայմանավորված դաժան հաշվեհարդարից,
- կարևորելով այն փաստը, որ Գելափի ինստիտուտի վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով հաստատվել է. Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ կուսակցությունը, որը հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից, իր վարկանիշով անցել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող կազմակերպություններին՝ պատրաստվելով մեկ տարուց՝ 2026 թվականին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրություններին հաղթել իշխող ՙՙՔաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցությանը,
- գիտակցելով, որ Արցախում հայերի բռնի տեղահանումը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկած ՀՀ վարչախումբը ձգտում է ամեն գնով պահպանել իշխանությունն ու խուսափել պատասխանատվությունից, ուստի այդ նպատակին հասնելու համար ոչ միայն չի ապահովի իր հիմնական արմատական մրցակցի անվտանգությունը, այլ ամեն ինչ կանի, որպեսզի ժամ շուտ հանձնի Վարդան Ղուկասյանին մաֆիայի կողմից իրականացվելիք "լինչի դատաստանին",
- համոզված լինելով, որ Հայաստան տեղափոխվելու դեպքում Վարդան Ղուկասյանը վերոնշայլ հանգամանքների բերումով չունի ողջ մնալու և ոչ մի շանս,
դիմում եմ ԱՄՆ բարձր Դատարանին՝ խնդրելով մինչև 2026 թվականին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ավարտն ու նոր պարլամենտի աշխատանքների մեկնարկը Վարդան Ղուկասյանին արտոնել ժամանակավոր կեցությունն ԱՄՆ-ում: Մենք գտնում ենք, որ միայն Ազգային Ժողովի նոր կազմի ընտրությամբ հնարավոր է երաշխավորել Վարդան Ղուկասյանի անվտանգ վերադարձը հայրենիք:
Սույն հայտարարությունը բաց է ստորագրման համար։ ՀՀ քաղաքացիներն, ինչպես նաև Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները կարող են միանալ ինձ՝ սեփական ստորագրություններով սատարելով Վարդան Ղուկասյանին: Ես պատրաստվում եմ հանձնել այս խնդրագիրը Միացյալ Նահանգների դատական իշխանություններին՝ ակնկալելով Վարդան Ղուկասյանին չարտահանձնելու և նրան ԱՄՆ֊ում քաղաքական ապաստան տրամադրելու մասին ԱՄՆ բարձր դատարանի արդար վերդիկտը։
Կարդացեք նաև՝ Այս ստորագրահավաքն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ այն ներկայացվելու է դատարան․ ԴՕԿ
Դիտեք նաև՝