▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն այսպես մենք կհարկադրենք անբարոյական Եվրոպային հարգել մեզ

Մենք էլի շարունակում ենք Եվրոպայի առջև հարսնություն անել և կույսի ամաչկոտությամբ գլուխ կախել... ԵԺԿ-ն ծաղրե՞լ է «Ժառանգությանը», ծաղրե՞լ է հայ ժողովրդի մոտ 600 հազարանոց հատվածին... Ինչու՞ ենք բավարարվում տեղական նշանակության ելույթներով: Մի՞թե այնքան քաջություն ու համարձակություն չկա, որպեսզի անհապաղ «Ժառանգությունը» հանդես գա պահանջով, հրավիրի ԵԺԿ քաղխորհրդի նիստ և պահանջի մեզ ծաղրողից կա՛մ հրապարակային ներողություն խնդրել, կա՛մ վայր դնել պաշտոնը... Ախր, մի քիչ քաջ ու համարձակ եղեք, հպարտ եղեք, քաղաքական դիվանագիտություն ունեցեք, թե չէ ինչքա՞ն կարելի է վախկոտի նման կուչ գալ: Միայն այդպես մենք կհարկադրենք անբարոյական Եվրոպային հարգել մեզ, ընդունել, որ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հայրենիքն ենք...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее