▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն հիմարը կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է

ԲՀԿ-ն իր տնտեսական ծրագրով կպայքարի՞ օլիգարխիայի դեմ

 

Այսօր լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը շատ ցնցող հայտարարություն արեց:Ըստ նրա, ԲՀԿ-ի համար այսօր կարևոր է ոչ թե սահմանադրական բարեփոխումները այլ, ուշադիր, որ իրենք` ԲՀԿ-ն, տնտեսության վերաբերյալ բազմաթիվ լավ մոտեցումներ ունեն և ,որ իրենք Ծաղկաձորում տնտեսական ֆորում են անելու և քննարկելու են Հայաստանի ապագա տնտեսական համակարգի ու տնտեսական քաղաքականության հարցերը: Մի խոսքով ԲՀԿ-ն այնպիսի դարակազմիկ տնտեսական ծրագիր ու մոդել է առաջարկելու , որը Հայաստանի տնտեսությունը դուրս կբերի այս անդունդից:
Մի անկեղծ բան.եթե ԲՀԿ-ում իրականում չգիտեն, թե ինչն է մեր տնտեսության այսօրվա գարշելի վիճակի պատճառը, և այդքան գումար են ծախսում ու ֆորում են կազմակերպում, որ հասկանան դրա պատճառը ,ապա կարիք չկա, հուշենք մարդկանց թող չչարչարվեն:
Եվ այսպես, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՉԱՐԻՔԸ ԴԱ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ Է ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ: Ու ,եթե չեմ սխալվում ԲՀԿ առաջնորդը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկը, ամենախոշոր մենաշնորհի տերը:Ու այստեղ հարց է առաջանում, Իսկ ԲՀԿ-ի տնտեսական տեսլականում տեղ կգտնի՞ օլիգարխիայի և օլիգոպոլ տնտեսության դեմ պայքարը:Այսինքն ԲՀԿ-ն կպայքարի՞ ինքն իր դեմ:
Հ.Գ.

Միգուցե ԲՀԿ-ն տնտեսական ֆորում չանի, այլ հավաքվեն ԲՀԿ-ականներով ու իրենց առաջնորդ Ծառուկյանից պահանջեն, որ նա հրաժարվի իր օլիգոպօլ դիրքից, իր օրինակով վարակի մյուս օլիգարխներին ու առանց տնտեսական ֆորում անելու, <<ՇՈՎՈՒ>> սարքելու Հայաստանի տնտեսությունը դուրս բերի այս անհույս վիճակից:
Բայց մյուս կողմից դժվար թե Ծառուկյանը այդպիսի բան անի, քանի որ ,ինչպես ասում են, ՄԻԱՅՆ ՀԻՄԱՐԸ ԿԿՏՐԻ ԱՅՆ ՃՅՈՒՂԸ , ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ Է....

 

Ազատ Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее