▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն պիպետկից եք խոսում», «Պապանձվե՜ք».․․ Լարված վիճակ ԱԺ-ում

Բյուջետային քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ անվտանգությանը վերաբերող դիտարկումները զայրացրեցին ՔՊ-ականներին, բանավեճ սկսվեց Քրիստինե Վարդանյանի ու Գևորգ Պապոյանի միջև։ «Լռեք, պապանձվեք։ Ես եմ նիստը վարողը ու ես եմ որոշում՝ խոսե՞ք, թե՞ ոչ»,- ասաց Պապոյանը։

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր պետական մակարդակով մեր հանրությանը մատուցվող թեզերի սնանկությունը ցույց տալու համար 3 հարց եմ հնչեցրել Արարատ Միրզոյանին․
1. Քանի՞ քառ. կմ է Ադրբեջանն օկուպացրել Հայաստանից։
2. Անվտանգության ոլորտում բացի Եվրոպական խորհրդարանում ծափերից ի՞նչ ձեռքբերում և կոնկրետ պայմանավորվածություններ կան։
3. Ինչո՞ւ անվտանգության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջարկվող կոնկրետ միջոցառումները կյանքի չեն կոչվում։
Պատասխանում Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը ՀՀ-ից օկուպացրել է շուրջ 200 քառ․ կմ տարածք, անվտանգության ոլորտում բացի հեռադիտակներով զինված ԵՄ դիտորդներից, այլ պայմանավորվածություններ չկան, Իրանի վերաբերյալ հարցը մնաց անպատասխան:
Քանի որ իմ հարցին պատասխանելիս Արարատ Միրզոյանը փորձեց անցնել սահմանները, ստիպված եղա համարժեք պատասխան տալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее